երկուշաբթի, հունվար 24
24 / 1 / 2022
2018-ին չէր խոստացվել, որ «Նիկոլ վարչապետ» գոռացողները դա անում են, որ Ալեն Սիմոնյանը դառնա ասֆալտի օլիգարխ. Մանուկյան

2018-ին չէր խոստացվել, որ «Նիկոլ վարչապետ» գոռացողները դա անում են, որ Ալեն Սիմոնյանը դառնա ասֆալտի օլիգարխ. Մանուկյան

Եթե ինչ-որ բան պետք է քրեականացվի, ապա պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների կողմից սուտ խոսելը եւ խոստումը չկատարելը: Այս մասին, այսօր ԱԺ-ում հայհոյանքը ապաքրեականացնելու մասին նախագծի քննարման ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:

Նրա խոսքով, 2018-ի իշխանափոխությունից առաջ չեր խոստացվել, որ դրանից շատ չանցած հանձնելու են Արցախի տարածքները, տալու են հազարավոր զոհեր, թշնամին մտնելու է Հայաստանի տարածցք, Սյունիքում մաքսակետեր է տեղադրելու. «Չէր խոստացվել, որ «Նիկոլ վարչապետ» գոռացողները դա անում են, որպեսզի Ալեն Սիմոնյանը հեռուստատեսային էժանագին շոու մասնակցից, ըստ օդում կախված լուրերի, դառնա ասֆալտի օլիգարխ եւ պատդավատի փող ծախսի բյուջեի հաշվին, հին օլիգարխները դառնան պուպուշ հեղափոխական սեփականատերեր, պատահակա մեկը դառնա փոխվարչապետ ու կրկին ըստ օդում կախված լուրերի, դառնա ասֆալտի օլիգարխ:

Չէր խոստացվել, որ Սաշիկի մասին հեքիաթների սիրահար Նիկոլ Փաշինյանը, ով իր գիտակցական կյանքում մեղադրում էր նրան փայ մտնելու համար, ով այլոց էր մեղադրում պղնձամոլիբդենայինում փայ ունենալու համար, ինքն է փայ մտել այդ հիմնարկումեւ փորձում է խցկել այնտեղ իր նորաթուխ թիմակցին»,-ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ 2018-ին ստացած մանդատը Նիկոլ Փաշինյանն ու իրթիմը մսխել են:

  • Կիսվել: