կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
2014 թվականից եղբորս հետ որեւէ շփում չունեմ․ Գրիգոր Մինասյան

2014 թվականից եղբորս հետ որեւէ շփում չունեմ․ Գրիգոր Մինասյան

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը տեղյակ չէ, թե եղբոր՝ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված քրեական վարույթներն ինչ փուլում են։ Այս մասին Գրիգոր Մինասյանն ասել է «Ազատության» հետ զրույցում։

«Որպես Արդարադատության նախարար՝ իմ գործունեության շրջանակում որեւէ կերպ հնարավորություն չունեմ ծանոթանալու այդ գործերին։ Հարց կարելի է ուղղել Գլխավոր դատախազին կամ վարույթ իրականացնող մարմնին»,- նշեց նա։

Հարցին՝ աշխատանքային ներքին տեղեկություններ փոխացնում է Միքայել Մինասյանին, թե՝ ոչ, նա պատասխանեց․ «Բնականաբար, ոչ։ Կարճ ամփոփեմ՝ 2014 թվականից որեւէ շփում չունեմ»։

 

  • Կիսվել: