երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
12-ամյա տղան վրաերթի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց

12-ամյա տղան վրաերթի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց

Ապրիլի 14-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում էր ստացվել, որ ժամը 17.50-ին Երևանի Պ. Սևակի փողոցում տեղի ունեցած վրաերթի հետևանքով 12-ամյա տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հյաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, վրաերթ կատարելու կասկածանքով, Երևանի Ահարոնյան փողոցից բերման է ենթարկվել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի 33-ամյա վարորդը, որը տվել է խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն: 

  • Կիսվել: