ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
100 հազար դրամ միանվագ աջակցություն՝ աշխատանք չունեցող հղիներին, որոնց ամուսինը մարտի 13-30-ն ազատվել է աշխատանքից

100 հազար դրամ միանվագ աջակցություն՝ աշխատանք չունեցող հղիներին, որոնց ամուսինը մարտի 13-30-ն ազատվել է աշխատանքից

ՀՀ կառավարությունն այսօրվա արտահերթ նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 7-րդ ծրագիրը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ 7-րդ միջոցառումը վերաբերում է հղիներին։

«Միջոցառման շահառու է հանդիսանում այն հղի կինը, ով 2020թ. մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք և ում ամուսինն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում և չի անցել մեկ այլ աշխատանքի նույն ժամանակահատվածում»,- ասաց Զարուհի Բաթոյանը։

Աջակցության տրամադրումը ենթադրում է միանվագ աջակցություն՝ 100 հազար դրամի չափով։  

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ քանի որ խոսքը հղի կանանց մասին է, ապա սահմանափակումներ չեն դրվում, նրաք կարող են նաև մյուս ծրագրերից էլ օգտվել։

Նա նաև նշեց՝ կարող է դեպք լինել, որ այս ընթացքում հղի կնոջ ամուսինը ինչ-ինչ պատճառներով մահացել է և այս դեպքում ճիշտ է, նա ևս օգտվի աջակցությունից:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ նկատեց, որ կարող է լինել մեկ այլ դեպք, երբ կինը բռնության պատճառով հեռացել է ամուսնուց, միայնակ է ապրում:

Վարչապետը նշեց, որ ընտանիքում բռնության ենթարկված անձինք պաշտպանության այլ մեխանիզմներ ունեն, ապա գտնում է, որ նման շեշտադրում պետք չի անել, որովհետև դա որոշակի չարաշահումներ տեղիք կարող է տալ։

  • Կիսվել: