ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
1 մլն բնաչության հաշվով կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում 2-րդն է. Worldometers.info

1 մլն բնաչության հաշվով կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում 2-րդն է. Worldometers.info

Մեկ միլիոն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակով Հայաստանը տարածաշրջանում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ Իրանից հետո, տեղեկացնում է Worldometers.info-ն:

Այսպես՝ վարակման դեպքերը 1 մլն բնակչի հաշվով հետևյալն են՝

  1. Իրան - 601
    2. Հայաստան - 224
    3. Թուրքիա - 186
    4. Ադրբեջան - 39
    5. Վրաստան - 33
    6. Ռուսաստան - 24

Ներկայացված են նաև տարածաշրջանի երկրներում կորոնավիրուսով վարակվածության, մահվան և ապաքինման տվյալները՝

  • Հայաստան՝ 663 վարակակիր, 33 բուժված, 6 մահ
    • Վրաստան՝ 130 վարակակիր, 26 բուժված, 0 մահ
    • Ադրբեջան՝ 400 վարակակիր, 26 բուժված, 5 մահ
    • ՌԴ՝ 3548 վարակակիր (+771), որից 2475-ը Մոսկվայում, 235 բուժված (+45), 30 մահ (+6)
    • Թուրքիա՝ 18135 (+2456) վարակակիր, 415 (+82) բուժված, 356 (+79) մահ
    • Իրան՝ 50 468 (+2875) վարակակիր, 16 711 բուժված, 3160 (+124) մահ։

  • Կիսվել: