չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Զոհված զինծառայողների հարազատները դադարեցրին ակցիան ՔԿ-ի զինվորական վարչության բակում. վաղը գնում են դատարան

Զոհված զինծառայողների հարազատները դադարեցրին ակցիան ՔԿ-ի զինվորական վարչության բակում. վաղը գնում են դատարան

Քիչ առաջ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները դադարեցրին իրենց ակցիան Քննչական կոմիտեի զինվորական վարչության բակում։ Զոհվածների հարազատներին մոտեցավ զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորեղբայրը՝ Արթուր Գալելանը, որին այսօր ձերբակալելու մասին որոշում են կայացրել, եւ խնդրեց ծնողներին տուն գնալ տուն։

՛՛Բոլորդ գնում եք տուն, վաղը բոլորիդ սպասում եմ դատարանում՛՛,-ասաց նա։

Իր հերթին ՛՛Հայրենիք՛՛ կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը նշեց, որ վաղը զոհվածների ծնողները պատրաստվում են հավաքվել դատարանի բակում, որտեղ քննվելու է Գալեյանին ձերբակալելու իրավաչափության հարցը:

՛՛Եթե որեւիցե բան դատարանում մեր ուզածով չի լինում, էս նույնը ավելի ուժեղ անելու ենք դատարանում։  Վաղը բոլորս գնում ենք դատարան՛՛,-կոչ արեց նա:

Նշենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները Քննչական կոմիտեի զինվորական վարչության բակ էին եկել՝ պահանջելու ազատ արձակել զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին եւ հորեղբորը՝ Արթուր Գալեյանին։

Նշենք նաեւ, որ Գարիկ Գալեյանին  ազատ արձակելու որոշում է կայացվել։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Գալեյաին մեղադրանք է առաջադրվել զորամաս ապօրինի մուտք գործելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, ծանր վիրավորանք հասցնելու հատկանիշներով:

 

  • Կիսվել: