շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող անձը կալնավորվել է Հայաստանում

Զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող անձը կալնավորվել է Հայաստանում

Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 8-ին Տիգրան Մեծ պողոտայի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 20-ամյա Բորիս Գ.-ն: Նա նոյեմբերի 13-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 4-րդ մասի մեղադրանքով (Զինվորական ծառայությունից խուսափել): Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

  • Կիսվել: