ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ժողովրդավարական կարգախոսով իշխանության եկածներն այժմ Հայաստանի համար ապահովում են քաղբանտարկյալներ. Րաֆֆի Հովհաննիսյան

Ժողովրդավարական կարգախոսով իշխանության եկածներն այժմ Հայաստանի համար ապահովում են քաղբանտարկյալներ. Րաֆֆի Հովհաննիսյան

Այս իշխանության օրոք քաղաքական բանտարկյալները հասել են դատական իշխանության, սա աննախադեպ է։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, մեկնարկել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը մերժելու որոշման դեմ փաստաբանների բողոքի քննությունը։ Դատարանի բակում բողոքի ակցիա է մեկնարկել, քաղաքացիները եկել են՝ աջակցություն հայտնելու Առուշանյանին։

«Դատական իշխանության միջոցով դատական իշխանությունը դարձել է քաղաքական բանտարկյալ։ Այս դատավորի ձեռքում է կարևոր որոշումը, թե ինչպես է ընթանալու քաղբանտարկյալների ընթացքը Հայաստանում։ Վաղը մենք կիմանանք՝ ինքը ունի՞ այդ վճռականությունը, դատական անկախությունը ճշգրիտ որոշում կայացնելու, թե՞ ոչ։ Ակնհայտ է, որ Առուշ Առուշանյանը քաղբանտարկայլ է», - ասաց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ պետք է այնպես լինի, որ Հայաստանը չունենա հավելյալ քաղբանտարկյալներ։

«Մեծ ցավ եմ ապրում, որ Հայաստանն այս վիճակում է ու նրանք, ովքեր եկան իշխանության ժողովրդավարական կարգախոսով, նաև իրենց ձեռամբ, իրենց քաղաքական որոշումներով, հարվածներով ապահովում են մեր երկրի համար քաղաքական բանտարկյալներ», - նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը։

  • Կիսվել: