երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Ժամը 13:30-ի դրությամբ բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 63 մասնակից

Ժամը 13:30-ի դրությամբ բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 63 մասնակից

Այսօր ժամը 13:30-ի դրությամբ բերման է ենթարկվել անհնազանդության խաղաղ ակցիաների 63 մասնակից: Այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Նրա խոսքով, ակցիայի մասնակիցները ոստիկանություն են տարվել ՀՀ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 182–րդ հոդվածի հիմքով` ոստիկանության ծառայողի օրինական պահանջին չենթարկվելը։

Բաժիններում քաղաքացիներին այցելում են փաստաբանները և ընդդիմադիր պատգամավորները:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները բողոքի ու իրազեկման ակցիաներ են անցկացնում մայրաքաղաքում։

  • Կիսվել: