ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Զգալիորեն աճել է ազդարարումների հիման վրա քրեական գործերի հարուցման տեսակարար կշիռը. Աբրահամյան

Զգալիորեն աճել է ազդարարումների հիման վրա քրեական գործերի հարուցման տեսակարար կշիռը. Աբրահամյան

2021թ. ընթացքում արձանագրվել է ազդարարման համակարգով ստացված ազդարարումների թվի նվազում, սակայն զգալիորեն աճել է ազդարարումների հիման վրա քրեական գործերի հարուցման տեսակարար կշիռը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

՛՛Մասնավորապես՝ նշված ժամանակահատվածում ՀՀ գլխավոր դատախազությունում ազդարարման համակարգի միջոցով ստացվել է 75 ազդարարում (2020թ.՝ 140): Դրանցից 68-ը վերաբերել են առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին:

Նշված 75 ազդարարումներից 70-ը եղել են անանուն:

59-ով հարուցվել է ազդարարման վարույթ, 16-ով մերժվել է վարույթի հարուցումը:

Հարուցված ազդարարման վարույթներից 32-ով վարույթը կարճվել է:

47 ազդարարում ուղարկվել է օպերատիվ-հետախուզական մարմին՝ դրանցում ներկայացված տվյալենրը, հանգամանքներն ստուգելու համար:

Արդյունքում 10 ազդարարման դեպքով հարուցվել է քրեական գործ: 2020թ. ազդարարման վարույթով 1 քրեական գործ էր հարուցվել:

Այս տվալները փաստում են, որ առկա է հանցագործությունների վերաբերյալ տվյալների արժանահավատության, փաստարկվածության, կոնկրետության տեսանկյունից արվող ազդարարումների որակական բարելավման միտում՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: