ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Զարուհի Փոստանջյանը Կարեն Անդրեասյանի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացել

Զարուհի Փոստանջյանը Կարեն Անդրեասյանի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացել

Անմեղ ամբաստանյալ Արմեն Բիլյանը առանց դատական ակտի 2 ամիս է գտնվում է ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում։ Այս մասին հայտարարություն էտարածել նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (դատավորներ` Տիգրան Սահակյան, Արմեն Բեկթաշյան, Ռուբիկ Մխիթարյան կազմով), որը չի գործել հիմնարար իրավունքի` օրենքի հիման վրա ստեղծված դատարանի պահանջներին համապատասխան 10.12.2021 թվականին կայացնելով դատական ակտ որոշել է` Արմեն Բիլյանի արդարացման դատավճիռը բեկանել, նրան դատապարտել ազատազրկման 25 տարի ժամկետով և կալանավորել դատարանի դահլիճից։

Առ այսօր Արմեն Բիլյանը չի ստացել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 10.12.2021 թվականի դատական ակտը։

Վերը նշված կոպիտ խախտման վերաբերյալ ՀՀ արդարադատության

նախարար Կարեն Անդրեասյանին հաղորդում եմ ներկայացրել դատավորներ` Տիգրան Սահակյանի, Արմեն Բեկթաշյանի, Ռուբիկ Մխիթարյանի նկատմամբ

կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ։ Իմ կողմից ներկայացված կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հաղորդման ուսումնասիրության արդյունքում ՀՀ արդարադատության նախարար

Կարեն Անդրեասյանը հայտնել է հետևյալը, մեջբերում եմ`«Վերաքննիչ քրեական դատարանի 10.12.2021 թվականի որոշումը պաշտպանության կողմին չուղարկելու և հաղորդման ներկայացնելու օրվա դրությամբ «datalex.am» դատական տեղեկատվական համակարգում չտեղադրվելու հանգամանքին հարկ է նշել հետևյալը. Քրեական դատավարության օրենսգրքի 402 հոդվածի 2-րդ մասի համաձայն` Հաղորդման շրջանակներում ներկայացված փաստարկների և

վկայակոչված իրավական նորմերի համադրված վերլուծությունից բխում է, որ թեև տվյալ դեպքում ձևականորեն առկա են Քրեական դատավարության օրենսգրքի 402 հոդվածի 2-րդ մասի խախտման հատկանիշներ, սակայն առկա փաստական հանգամանքներից ելնելով` դրանք իրենց նվազ կարևոր լինելու ուժով կասկածի տակ չեն դնում Դատավորների համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իրենց էությամբ չեն հեղինակազրկում դատական իշխանության»։

Այսինքն, քրեական գործով անմեղ մարդու արդարացման դատավճիռը բեկանում են և այդ անմեղ մարդուն դատապարում են 25 տարվա ազատազրկման ու չեն տրամադրում դատական ակտը, որ անմեղ դատապարտյալը ծանոթանա թե ինչպե՞ս են իրեն մեղադրել սպանության մեջ, որը նա չի կատարել և նույնիսկ դեպքի վայրում չի եղել՝ ըստ ՀՀ արդարադատության նախարարի նվազ կարևոր են։

Այս դիրքորոշումը հայտնող պաշտոնատար անձը` ՀՀ արդարադատության նախարարը արձանագրում է, որ դատավորները կարող են թույլ տալ օրենքի խախտում, որը հանգեցնում է մարդու հիմնարար իրավունքի` արդար դատաքննության խախման և մնալ անպատիժ։ Այսինքն, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հովանովորում է անպատժելիությունը։

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը չարաշահելով պաշտոնեական լիզորությունները անտեսել է ի պաշտոնե իրեն վերապահված կարգապահական վարույթ հարուցելու գործընթաց սկսելու ծառայողական

պարտականությունը` հրաժարվել է ընթացք տալ դատավորներ Տիգրան Սահակյանի, Արմեն Բեկթաշյանի, Ռուբիկ Մխիթարյանիկողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 402 հոդվածի 2-րդ մասի խախտման դեպքին, որի

պատճառով շարունակվում են խախտված մնալ Արմեն Բիլյանի հիմնարար` արդար դատաքննության իրավունքը։

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը լինելով պաշտոնատար անձ, իր ծառայողական պարտականությունները չկատարելով` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ` Տիգրան Սահակյանի, Արմեն Բեկթաշյանի, Ռուբիկ Մխիթարյանի նկատմամբ կարգապահական վարույթ

հարուցելու գործընթաց չսկսելով թույլ է տվել քրեորեն հետապնդելի արարք

նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելը։

Հիմք ընդունելով վերոգրյալը պահանջում եմ հարուցել քրեական գործ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի կողմից պաշտոնեկան լիազորությունների չարաշահման դեպքի վերաբերյալ և հանձնարարել կատարել անհետաձգելի քննչական գործողություններ` ՀՀ արդարադատության նախարար

Կարեն Անդրեասյանին պատասխանատվության կանչելու համար»։

IMG-7845.jpg (1.52 MB)

IMG-7849 (1).jpg (1.90 MB)IMG-7848.jpg (1.68 MB)

 

  • Կիսվել: