երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
WhatsApp-ը ստացել է ևս մեկ նոր գործառույթ

WhatsApp-ը ստացել է ևս մեկ նոր գործառույթ

 
Հանրահայտ WhatsApp մեսենջերը ստացել է նոր թարմացում՝ երեք «զտիչներով» (filter), որոնք կարող են օգնել ձեզ գտնել անհրաժեշտ նամակագրությունն ավելի արագ և հարմարավետ։

Ընկերության պաշտոնական բլոգում նշվում է, որ թարմացման շրջանակներում երեք զտիչներ են ավելացվել՝ «Բոլորը», «Չընթերցվածը» և «Խմբերը», և դրանք կարող են օգնել օգտատերերին գտնել կոնկրետ հաղորդագրություններ կամ չաթեր:

«Բոլոր» զտիչն օգտագործելիս օգտատերը կտեսնի իր չատերի ամբողջական ցանկը: Ընտրելով «Չընթերցված» տարբերակը՝ օգտատերը մուտք կունենա զրույցներ, որոնցում կան չկարդացված հաղորդագրություններ, ինչպես նաև այն հաղորդագրությունները, որոնք նշված են որպես չկարդացված:

Երրորդ զտիչը՝ «Խմբերը», կխմբավորի բոլոր խմբային զրույցները առանձին բաժնում՝ ապահովելով հարմար մուտք դեպի բոլոր խմբային նամակագրությունը, ներառյալ համայնքի ենթախմբերը: Մշակողները նշում են, որ օգտատերերը վաղուցվանից էին նման ֆունկցիա պահանջում:

WhatsApp-ում ֆիլտրերի ներդրումը ոչ միայն կբարելավի անհրաժեշտ խոսակցությունների որոնման արագությունը, այլ նաև թույլ կտա մեսենջերի ակտիվ օգտատերերին ավելի կազմակերպված կերպով վարել իրենց չաթերը։

Մշակողները խոստանում են լրացուցիչ ֆունկցիոնալ բարելավումներ ապագայում: Գործառույթը ներկայումս գործարկվում է և շուտով հասանելի կլինի WhatsApp-ի օգտատերերին:

  • Կիսվել: