կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Վթարի հետևանքով վիրավորներից ևս մեկը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է

Վթարի հետևանքով վիրավորներից ևս մեկը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է

Ոստիկանությունը հայտնում է, որ ողբերգական վթարի հետևանքով վիրավորներից մեկը ևս մահացել է։

Ապրիլի 12-ին, ժամը 10.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Օպել Զաֆիրայի» 23-ամյա վարորդ Մայիս Պողոսյանը, գիտակցության չգալով, մահացել է:

Նշենք, որ ապրիլի 11-ին, ժամը 19.50-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 31-րդ կմ-ին «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Զիլ-131» ավտոմեքենայի, որն էլ առաջ ընթանալով՝ բախվել է կայանված «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել Զաֆիրայի» 23-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 18-ամյա ուղևոր Ռաֆայել Գևորգյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: