երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կա 2 զոհ, 1 վիրավոր

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 2-ին, ժամը 02.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107»-ի վարորդը՝ 1996 թ. ծնված Խաչատուր Սոնոյանը, գիտակցության չգալով, մահացել է: Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 1-ին, ժամը 22.25-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 93-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2107»-ի ուղևորը՝ 35-ամյա Տիգրան Աստոյանը, մահացել է, իսկ վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: