երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Վրաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Աշտարակում

Վրաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Աշտարակում

Ոստիկանության ՔՈԳՎ և Աշտարակի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 26-ին Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Աշտարակի բաժին է տեղափոխվել 35-ամյա Գիորգի Շ.-ն: Նա Վրաստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության փորձի և անօրինական զենք-զինամթերք ձեռք բերելու, պատրաստելու, իրացնելու մեղադրանքով:

 

Խափանման միջոցը՝ կալանք:

 

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

  • Կիսվել: