կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի Հայաստան կատարած այցը՝  տեսանյութով

Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի Հայաստան կատարած այցը՝ տեսանյութով

Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի աշխատանքային եռօրյա այցը Հայաստան այսօր ավարտվել է։

ՔԿ-ից հայտնում են, որ Կառլո Կացիտաձեն մեր երկիր էր ժամանել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի պաշտոնական հրավերով։

Այցի ընթացքում երկու քննչական կառույցները ստորագրել են համագործակցության հուշագիր, ձեռք բերել գործակցության ծավալմանն ուղղված պայմանավորվածութուններ։

Ճանաչողական այց է կատարվել ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչություն՝ տեղում ծանոթանալու հայաստանյան նախաքննական մարմնի գործունեությանն ու փորձին։ 

Երկու քննչական կառույցների ղեկավարների փոխայցելությունները հարաբերությունները նոր մակարդակ է տեղափոխել։

  • Կիսվել: