երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վրաերթ կատարած վարորդները ներկայացել են ոստիկանություն

Վրաերթ կատարած վարորդները ներկայացել են ոստիկանություն

Ապրիլի 9-ին, ժամը 23.15-ին, Երևանի Մարգարյան փողոցում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 43-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 11-ին պարզվել է, որ վրաերթը կատարել է Երևանի բնակիչ 46-ամյա մի տղամարդ, որը նույն օրը, ժամը 14.10-ին ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն, որ վրաերթը կատարել է ինքը, իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով:
Քննությունը շարունակվում է:

***

Ապրիլի 10-ին, ժամը 12.10-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է ընդունվել 70-ամյա քաղաքացի: Պարզվել էր, որ նա վնասվածքները ստացել էր ժամը 11.40-ի սահմաններում Արարատ քաղաքի Ցեմենտագործների փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Ապրիլի 11-ին ոստիկանության Արարատի բաժանմունքում ձեռնարկած միջոցառումների արդյունքում բաժանմունք է ներկայացել Արարատ քաղաքի 13-ամյա մի բնակիչ և տվել է խոստովանական բացատրություն, որ ապրիլի 10-ին Արարատ քաղաքի Ցեմենտագործների փողոցի սկզբնամասում «ՎԱԶ 21213» մակնիշի ավտոմեքենայով վրաերթը կատարել է ինքը:
Քննությունը շարունակվում է:

  • Կիսվել: