շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Վիճաբանության ժամանակ դանակահարել էր 27-ամյա համագյուղացուն

Վիճաբանության ժամանակ դանակահարել էր 27-ամյա համագյուղացուն

Ապրիլի 20-ի ժամը 19.55-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կտրած-ծակած թափանցող վնասվածքներով բուժօգնության է տեղափոխել Նալբանդյան գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի:

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 19.30-ի սահմաններում Արմավիրի մարզի Ամասիա գյուղի գինու գործարանի մոտ Նալբանդյան գյուղի 34-ամյա բնակիչը իր վարած «ՎԱԶ-21104» մակնիշի մեքենայով հարվածել է 27-ամյա համագյուղացու «Միցուբիշի Պաջերո» մակնիշի մեքենային, ինչից հետո կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում էլ 34-ամյա տղամարդը դանակահարել է 34-ամյա երիտասարդին:

Հետագա ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նալբանդյան գյուղի բնակիչ 34-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժին: Հայտնաբերվել և բաժնի հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել նաև նրա «ՎԱԶ-21104»-ը:

34-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: