երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
«Վերջին զանգ». 72 տրանսպորտային միջոցի ղեկին եղել են անչափահասներ

«Վերջին զանգ». 72 տրանսպորտային միջոցի ղեկին եղել են անչափահասներ

«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպված ուժեղացված ծառայության արդյունքում, ժամը 16:00-ի դրությամբ, ՆԳՆ ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 72 տրանսպորտային միջոց, որոնց ղեկին եղել են անչափահասներ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
 
«Ժամը 16:00-ի դրությամբ անչափահասների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարներ և միջադեպեր չեն արձանագրվել»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: