կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վերդիկտը կհրապարակվի առաջիկա երկուշաբթի. փաստաբանը՝ Արմեն Գրիգորյանի գործով նիստի մասին

Վերդիկտը կհրապարակվի առաջիկա երկուշաբթի. փաստաբանը՝ Արմեն Գրիգորյանի գործով նիստի մասին

Լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով այսօր եզրափակիչ ելույթները խիստ հագեցած էին։ Տևեցին շուրջ 3 ժամ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

՛՛Դատախազը պնդեց մեղադրանքը, իսկ մենք հիմնավորեցինք, որ այն անհիմն է թե՛ փաստական և թե՛ իրավական առումներով, և որ Արմենի նկատմամբ քրեական հետապնդումն ունեցել է քաղաքական դրդապատճառ։

Վերդիկտը կհրապարակվի առաջիկա երկուշաբթի՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 10:00-ին։ Նույն տեղում՛՛,-նշել է նա:

 

 

  • Կիսվել: