հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վերաքննիչը վարույթ է ընդունել Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու որոշման դեմ բողոքը

Վերաքննիչը վարույթ է ընդունել Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու որոշման դեմ բողոքը

Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել Մարտի 1-ի գործով  ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը` Առաջին ատյանի դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ:

Դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 26-ին: Նույն օրը տեղի է ունենալու Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Գործը մակագրվել է նույն դատարանի դատավոր Մխիթար Պապոյանին։

 

  • Կիսվել: