ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգեց 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների բողոքի քննությունը

Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգեց 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների բողոքի քննությունը

Այսօր՝ մայիսի 19-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Կարեն Բիշարյանի, տեղի էր ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ  Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննությունը: Սակայն ժամանակը լրանալու և այլ դատական նիստի ներկա գտնվելու համար դատավորը որոշեց հետաձգել բողոքի քննությունը, ինչն էլ վրդովվեցրեց զոհվածների հարազատներին:

Ծնողները պնդում էին, որ պետք է իրենց բողոքի քննությունը շարունակվի, սակայն դատավոր Բիշարյանը դուրս եկավ նիստերի դահլիճից, որից հետո ծնողները սկսեցին նրան թուրք անվանել:

Նշենք, որ այս գործով նիստերը պարբերաբար հետաձգվում են՝ տարբեր պատճառաբանություններով։ Այդ հանգամանքը զոհվածների ծնողներին բարկացրել էր, և նրանք մայիսի 17-ին նիստի հերթական հետաձգումից հետո փակել էին Վերաքննիչ դատարանի հարակից փողոցը, պահանջելով՝ օբյեկտիվ քննել իրենց բողոքը:

 

  • Կիսվել: