Վերաքննիչ դատարանը շարունակում է քննել Քոչարյանի եւ մյուսների գործով փաստաբանների եւ դատախազների բողոքները
Դատավոր Նարինե Հովակիմյանի ղեկավարությամբ Վերաքննիչ դատարանը շարունակում է քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով փաստաբանների եւ դատախազների բողոքները։
Ավելի վաղ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը, որը սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի հիմքն էր։ Հոդվածով մեղադրանք էր առաջադրվել Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաեւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ։