չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«Վերագրվող հանցավոր արարքը բացակայում է». պաշտպանը ճառով միջնորդեց արդարացնել Բարսեղ Բեգլարյանին

«Վերագրվող հանցավոր արարքը բացակայում է». պաշտպանը ճառով միջնորդեց արդարացնել Բարսեղ Բեգլարյանին

Գործարար Բարսեղ Բեգլարյանին վերագրվող հանցավոր արարքը բացակայում է։ Այս մասին դատարանում եզրափակիչ ճառում նշեց Բեգլարյանի պաշտպանը։

Նրա խոսքով՝ գործում նրա անմեղության կանխավարկածը հաղթահարող որևէ ապացույցով չի հաստատվում, որ որևէ եղանակով Բարսեղ Բեգլարյանը միջամտել է գոյություն չունեցող հափշտակությանը։«

Առաջադրված մեղադրանքն անհիմն է, գումարի բռնագանձման պահանջը նույնպես անհիմն է, ուստի նրան միջնորդում եմ ճանաչել անմեղ»,- ընդգծեց պաշտպանը։

Ճառին միացավ նաև Բարսեղ Բեգլարյանը։

  • Կիսվել: