կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Վերագործարկվել են «Datalex.am» և «Court.am» կայքերը

Վերագործարկվել են «Datalex.am» և «Court.am» կայքերը

«Datalex.am» և «Court.am» կայքերի արդիականացման նպատակով շուրջ երեք օր է, ինչ կատարվում էին սերվերների վերազինման աշխատանքներ։ Այս մասին ասված է ՀՀ Դատական դեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ:

«Տեղեկացնում ենք, որ արդեն իսկ հաջողվել է կայքէջերը վերագործարկել, իսկ առկա որոշակի թերությունները ևս առաջիկայում կվերացվեն։

Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը պատճառված անհարմարության համար»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: