երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վազաշենի հարակից անտառից ապօրինի ծառեր են հատվել. երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնին

Վազաշենի հարակից անտառից ապօրինի ծառեր են հատվել. երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնին

ՆԳՆ ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, Վազաշեն բնակավայրում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են «ԳԱԶ 66-01» մակնիշի մեքենան: Մեքենան բեռնված էր մոտ 6 խմ փայտանյութով, որի վերաբերյալ վազաշենցի 24-ամյա վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Նա հայտնել է, որ Վազաշեն բնակավայրի հարակից անտառից ապօրինի հատել է ծառեր:

Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

24-ամյա երիտասարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Տավուշի մարզային քննչական վարչություն:

  • Կիսվել: