հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վարդապետյանը ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հիմնահարցին

Վարդապետյանը ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հիմնահարցին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 7-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, գլխավոր դատախազն անդրադարձ է կատարել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հիմնահարցին՝ ընդգծելով ԿԽՄԿ դերը նրանց իրավունքների ապահովման և վերադարձի հարցում:

 

  • Կիսվել: