կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վարչապետը Արմեն Աբազյանին վերանշանակեց ԱԱԾ տնօրենի պաշտոնում

Վարչապետը Արմեն Աբազյանին վերանշանակեց ԱԱԾ տնօրենի պաշտոնում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Աբազյանը վերանշանակվել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Արմեն Աբազյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»,- ասված է որոշման մեջ:

Արմեն Աբազյանը հունվարի 12-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել էր ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնից։ 

Հիշեցնենք՝  նոյեմբերի 30-ի կառավարության նիստում որոշում ընդունվեց, համաձայն որի՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենին ու տեղակալներին այսուհետ պաշտոնի կնշանակի ու կազատի ոչ թե նախագահը, այլ՝ վարչապետը։

ԱԱԾ տնօրենը և տեղակալները հանդիսանալու են հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, իսկ ազգային անվտանգության մյուս ծառայողները՝ զինվորական պաշտոններ զբաղեցնող անձինք։

  • Կիսվել: