չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Վարչական վերաքննիչ դատարանն ամբողջությամբ բավարարել է վերաքննիչ բողոքը Ամուլսարի գործով

Վարչական վերաքննիչ դատարանն ամբողջությամբ բավարարել է վերաքննիչ բողոքը Ամուլսարի գործով

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը 09.07.2021թ․ որոշմամբ ամբողջությամբ բավարարել է ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի և Գնդեվազ բնակավայրի 19 բնակիչների ներկայացուցիչ, փաստաբան Նազելի Վարդանյանի վերաքննիչ բողոքը Ամուլսարի գործով: Այս մասին տեղեկացնում է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն:

Հիշեցնենք, որ հայցվորները 04.10.2018թ․ հայց էին ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ բնապահպանության նախարարի՝ պահանջելով պարտավորեցնել ՀՀ բնապահպանության նախարարին ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձագիտական հ․ԲՓ-35 եզրակացությունը և ՀՀ բնապահպանության նախարարի 29.04.2016թ․ դրա հաստատումը։ ՀՀ վարչական դատարանը 14.11.2019թ․ վճռով մերժել էր Ջերմուկի և Գնդեվազի 19 բնակիչների հայցը, ինչը բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ վարչական դատարան։

  • Կիսվել: