հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վարչական դատարանը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ապօրինի գույքի գործով որոշում է կայացրել

Վարչական դատարանը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ապօրինի գույքի գործով որոշում է կայացրել

 Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ինչպես նաեւ նրա ընտանիքի անդամներ Սուսաննա Գասպարյանը, Անժելա Գասպարյանը, Անգելինա Գասպարյանը, Հեղուշ Գալստյանը դատի են տվել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազին:

Նրանք պահանջում են, որ դատարանը ստիպի 06.09.2021թ. թիվ 22-2-20 գրությունն անվավեր ճանաչի և հայցվորներին գույքի ձեռքբերման պահին շուկայական արժեքների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելուն պարտավորեցնի: Արդյունքում հայտնի դարձել, որ դատարանը մերժել է նախկին ոստիկանապետի հայցը, եւ վերջիններս էլ բողոքարկել են այն քաղաքացիական վերաքննիչ դատարան։

 

  • Կիսվել: