կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վահե Ղազարյանը ներկայացրեց աղետների դիմակայունության բարձրացմանն ուղղված միջոցառումները

Վահե Ղազարյանը ներկայացրեց աղետների դիմակայունության բարձրացմանն ուղղված միջոցառումները

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը ներկայացրեց աղետների դիմակայունության բարձրացմանն ուղղված միջոցառումները։

Մամուլի ասուլիսի ժամանակ նախարարը նշեց, որ հաստատվել է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը և 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը։ 

«Այն ձևակերպում է Հայաստանի դիմակայուն զարգացման և բնակչության պաշտպանության ուղղությամբ պետության համակարգային բարեփոխումների օրակարգն ու առաջնահերթությունները։  Ռազմավարական միջոցառումների իրականացումը միտված է հանրապետության դիմակայունության բարձրացմանը, ռեֆլեքսային մակարդակում աղետին արձագանքելու ունակ և անվտանգային մշակույթ կրող քաղաքացի ունենալուն»,- նշեց Ղազարյանը։

  • Կիսվել: