կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վահե Ղազարյանի հրամաններով ոստիկանության Կենտրոնական և Մալաթիայի բաժիններում նշանակումներ են կատարվել

Վահե Ղազարյանի հրամաններով ոստիկանության Կենտրոնական և Մալաթիայի բաժիններում նշանակումներ են կատարվել

Այսօր՝ փետրվարի 14-ին ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամաններով կադրային նշանակումներ են տեղի ունեցել ոստիկանության բաժիներում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Մասնավորապես, Վահե Ղազարյանի հրամանով Ռաֆայել Բագրատունյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնից: 

Ռ. Բագրատունյանը նշանակվել է նույն բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ: 

ՀՀ ՆԳ նախարաի մեկ այլ հրամանով Միքայել Գարակյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնից և Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է նույն բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ:

  • Կիսվել: