երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վահան Քերոբյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է երկու ամսով

Վահան Քերոբյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է երկու ամսով

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է երկու ամսով։ Այս մասին Ֆեյսբուքում հայտնել է փաստաբան Տիգրան Եգորյանը։

Հիշեցնենք՝ Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում շահադիտական նկատառումներով նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու կամ ազդեցություն կիրառելու հոդվածով:

Վահան Քերոբյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:

  • Կիսվել: