երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Վաղը կշարունակվեն Սամվել Վարդանյանի վերաբերյալ «ավտոբուսի գործով» նախնական դատալսումները. փաստաբան

Վաղը կշարունակվեն Սամվել Վարդանյանի վերաբերյալ «ավտոբուսի գործով» նախնական դատալսումները. փաստաբան

Վաղը՝ հունիսի 7-ին, ժամը 14:30-ին, Երևան քաղաքի քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում (հասցե՝ Նազարբեկյան 40) կշարունակվեն Սամվել Վարդանյանի վերաբերյալ «ավտոբուսի գործով» նախնական դատալսումները։ Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվելու է նաև խափանման միջոցի հարցը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

՛՛Հիշեցնեմ, որ Սամվելը մեղադրվում է խուլիգանություն կատարելու ու անհանդուրժողականություն հրահրելու համար՝ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի փաստով։

Նիստը դռնբաց է՛՛,-նշել է նա։

 

  • Կիսվել: