երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Էջմիածնում անակցիզ ծխախոտի ու կեղծ օղու իրացման դեպք է բացահայտվել (տեսանյութ)

Էջմիածնում անակցիզ ծխախոտի ու կեղծ օղու իրացման դեպք է բացահայտվել (տեսանյութ)

Ապրիլի 1-ին Վաղարշապատի ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ Էջմիածնում գտնվող ձկնամթերքի վաճառքի մի կետի պահեստում 49-ամյա սեփականատերը պահում և իրացնում է անակցիզ ծխախոտ: Տեղեկությունը ստուգելու նպատակով ոստիկանները մեկնեցին վաճառակետ: Բացատրական աշխատանքից հետո վաճառակետի տերն ընդունեց, որ պահեստում պահում է ոչ միայն անակցիզ ծխախոտ, այլև կեղծ օղի:

Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննության ժամանակ հայտնաբերվեցին օղին էլ, 2420 տուփ տարատեսակ ծխախոտն էլ: Տղամարդը հայտնեց, որ ծխախոտը գնել է անծանոթ մեկից: Նաև հայտնեց, որ օղին ու ծխախոտը ձեռք էր բերել վաճառելու նպատակով:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: