կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վաղարշապատի ոստիկանները Գայ գյուղում կատարված գողությունը բացահայտեցին նույն օրը

Վաղարշապատի ոստիկանները Գայ գյուղում կատարված գողությունը բացահայտեցին նույն օրը

Հունվարի 8-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին դիմած քաղաքացին հաղորդում տվեց, որ դեկտեմբերի 20-ից հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում հանգուցյալ հոր՝ Արմավիրի մարզի Գայ գյուղի հողամասից գողացել են բետոնե չորս պանել:

Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր, իրականացրեց համապատասխան գործողություններ, իսկ Վաղարշապատի քրեական հետախույզներն էլ նույն օրը պարզեցին, որ պանելները գողացել է Գայ գյուղի 68-ամյա բնակիչը: Նա ձերբակալվեց ու տեղափոխվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ էլ խոստովանեց արարքը:

Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:

  • Կիսվել: