կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վաղարշապատի բաժնի ոստիկանները խուզարկությամբ թմրամիջոց են հայտնաբերել

Վաղարշապատի բաժնի ոստիկանները խուզարկությամբ թմրամիջոց են հայտնաբերել

ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկությունն իրացրին փետրվարի 15-ին: Ըստ տեղեկության՝ Նորակերտ գյուղի 61-ամյա բնակիչը տանն ու օժանդակ շինություններում պահում և օգտագործում է թմրամիջոց:

Ստուգման նպատակով իրավապահները մեկնեցին Նորակերտ: Բացատրական աշխատանքի արդյունքում 61-ամյա տանտերը հայտնեց, որ ունի մարիխուանա, որը պատրաստ է ներկայացնել: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննության ժամանակ նա ներկայացրեց 36,75 գրամ մարիխուանայի նմանվող զանգված՝ հայտնելով, որ կանեփի թփերից ինքն է պատրաստել՝ անձնական օգտագործման համար:

Հաջորդ օպերատիվ տեղեկությունը Գայ գյուղի 50-ամյա բնակչի վերաբերյալ էր: Ըստ տեղեկության՝ նա տնամերձ հողամասում կանեփ էր աճեցնում և անձնական օգտագործման համար պատրաստում թմրամիջոց: Վաղարշապատի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 50-ամյա տղամարդը հայտնեց, որ անձնական օգտագործման համար տանը պահում է մարիխուանա, որը պատրաստ է ներկայացնել: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննության ժամանակ նա ներկայացրեց 21,51 գրամ մարիխուանայի նմանվող զանգված՝ հայտնելով, որ կանեփի թփերից ինքն է պատրաստել՝ անձնական օգտագործման համար:

Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: