շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ուժեղացված ծառայություն 4 մարզերում. փետրվարի 20-ից 27-ը հայտնաբերվել է 1164 խախտում

Ուժեղացված ծառայություն 4 մարզերում. փետրվարի 20-ից 27-ը հայտնաբերվել է 1164 խախտում

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները փետրվարի 20-ից 27-ն Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում և Սյունիքում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 1164 խախտում. պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 26 տրանսպորտային միջոց։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ 18 վարորդ։ 17 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 23-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 35-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։

Ըստ աղբյուրի՝ նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։ 

  • Կիսվել: