երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ուշադրության տակ կլինի. ՄԻՊ–ը` Փաշինյանին «դավաճան» կոչած անձին աշխատանքից ազատելու մասին

Ուշադրության տակ կլինի. ՄԻՊ–ը` Փաշինյանին «դավաճան» կոչած անձին աշխատանքից ազատելու մասին

Երևանի փողոցներից մեկում «դավաճան» բղաված երիտասարդի հետ կապված հարցերը կպահվեն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
 
Անահիտ Մանասյանն ընդգծեց, որ անձին բերման ենթարկելուց հետո ՄԻՊ աշխատակազմ ահազանգ է եղել, որ ճշտեն, թե որտեղ է նա։
 
«Մենք անմիջապես իրականացրել ենք բոլոր ճշտումները, ներկայացրել ենք դրանք մեզ ահազանգած անձին։ Պատրաստակամություն ենք հայտնել նաև անհրաժեշտության դեպքում գնալ և տեսակցել անձին, սակայն այդ ժամանակ նա արդեն ազատ էր արձակվել։ Մեզ անհատական բողոք չի ներկայացվել, բայց մեր ուշադրության կենտրոնում կփորձենք հարցը պահել` հասկանալու համար, թե ինչու է քաղաքացին բերման ենթարկվել»,– ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։
 
Նրա խոսքով` իրենց հասած տեղեկությունների համաձայն` բերման ենթարկելու հիմքը չի եղել խոսքի ազատության հարցը։ Դեպքի վերաբերյալ, անհրաժեշտության պարագայում, արձանագրումներ կանեն։
 
Նշենք, որ Սամվել Վարդանյան անունով մի երիտասարդ ՔՊ գրասենյակի մոտ տեսնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` «դավաճան» էր բղավել, ինչի արդյունքում նրան նախ բերման էին ենթարկել ոստիկանություն, ապա ազատել են աշխատանքից։
 
 
 

  • Կիսվել: