ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ծառուկյանի, Իսագուլյանի, Մանուկյանի, Վանեցյանի, Շարմազանովի և մյուսների վերաբերյալ քրգործը կարճվել է

Ծառուկյանի, Իսագուլյանի, Մանուկյանի, Վանեցյանի, Շարմազանովի և մյուսների վերաբերյալ քրգործը կարճվել է

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցի, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը, Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանի, Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի, նախկին փոխնախագահ Արա Սահակյանի, ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի վերաբերյա քրեական գործը Քննչական կոմիտեն կարճել է։ 

Հիշեցնենք, որ ՔԿ-ն քրեական գործը հարուցել էր ՀՀ ՔՕ 225.1 հոդվածի 1-ին մասով (օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը եւ անցկացնելը) եւ 307.1 հոդվածի 1-ին մասով (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները եւ ժամանակավոր սահմանափակումները խախտելը:)

Հիշեցնենք նաեւ, որ 2020 թվականի նոյեմբերի 11-ի հանրահավաքից հետո, որը ընդդիմությունը հրավիրել էր իշխանությունների հրաժարականի պահանջով, ձերբակալվեցին մի խումբ քաղաքական գործիչներ, որոնց նկատմամբ հարուցվեց քրեական գործ:

  • Կիսվել: