շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Տոնական օրերին հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր հանձնվել են զենք-զինամթերք

Տոնական օրերին հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր հանձնվել են զենք-զինամթերք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 4-ից 5-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 62 դեպք, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, ֆիզիկական ներգործության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, խարդախության՝ 6, հոգեկան ներգործության և անձնական ունեցվածքի գողության՝ 5-ական, վստահված գույքը հափշտակելու՝ 2, խոշտանգման, պետական ունեցվածքի գողության, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության ու փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների համարանիշեր հափշտակելու, շորթելու, ոչնչացնելու, վնասելու կամ թաքցնելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, անձի տիրապետությունից դուրս գույքին տիրանալու, խուլիգանության և կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի՝ 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 2 պատահար. 4 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: