կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Թմրանյութին նմանվող զանգված, ոգելից խմիչք և այլ արգելված իրեր՝ «Արմավիր» ՔԿՀ-ի խցերից մեկում

Թմրանյութին նմանվող զանգված, ոգելից խմիչք և այլ արգելված իրեր՝ «Արմավիր» ՔԿՀ-ի խցերից մեկում

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները «Արմավիր» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ միասին փետրվարի 13-ին՝ ժամը 11։20-ի սահմաններում, իրականացրել են խուզարկություն հիմնարկի խցերից մեկում։

Տվյալ խցում պահվող կալանավորված անձանց մոտից հայտնաբերվել է բջջային հեռախոս, wi-fi սարք և 1 զույգ անլար ականջակալ։

Բացի այդ՝ խուզարկության ընթացքում ծառայողները խցի տարբեր հատվածներից հայտնաբերել են ապակյա սրվակ, որում առկա է եղել մեթադոն տեսակի թմրանյութին նմանվող հեղուկ զանգված, 2 ներարկիչ՝ իրենց ասեղներով, 2 լիտր օղի, 2 լիտր կոնյակ, 0.5 լիտր ինքնաշեն գինեթուրմ, 32 հատ ինքնաշեն խաղաքարտ և այլ արգելված իրեր։

Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

  • Կիսվել: