ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Թմրանյութերի մաքսանենգությանը համար հետախուզվող օտարերկրացի Մոհսենը ներկայացել է ոստիկանություն

Թմրանյութերի մաքսանենգությանը համար հետախուզվող օտարերկրացի Մոհսենը ներկայացել է ոստիկանություն

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 10-ին բաժին է ներկայացել 36-ամյա Մոհսեն Յ.-ն:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա փետրվարի 2-ից ոստիկանության Մեղրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։

  • Կիսվել: