ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մեծամորի ոստիկանները «մեթադոնային» թմրաշղթա են բացահայտել (տեսանյութ)

Մեծամորի ոստիկանները «մեթադոնային» թմրաշղթա են բացահայտել (տեսանյութ)

Թմրանյութ ապօրինի պահելու, օգտագործելու և իրացնելու վերաբերյալ օպերատիվ տեղեկությունը Մեծամորի ոստիկաններն իրացրին՝ համագործակցելով Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզների հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Մայիսի 12-ին Արմավիր քաղաքում ձերբակալվեց և Մեծամորի բաժին տեղափոխվեց 62-ամյա մի տղամարդ: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց սպիտակավուն հեղուկով պլաստիկ տարա, որի պիտակին գրված էր` Մեթադոնային լուծույթ: Նրա մոտ կար նաև օգտագործած ներարկիչ: Տղամարդը հայտնեց, որ հեղուկը մեթադոն է: 

Իրավապահներն արդեն ճշտել էին, թե ով էր 62-ամյա տղամարդուն իրացրել թմրանյութը: Ավելին, իմացել էին նաև, թե էլ ում է նա վաճառել մեթադոն: Նախ ձերբակալվեցին գնորդները` Մեծամորի 2 բնակիչ: Նրանց մոտ նույնպես հայտնաբերվեցին ներարկիչներ ու փակ սրվակ:

Ի վերջո հայտնաբերվեց, ձերբակալվեց ու բաժին տեղափոխվեց նաև իրացնողը` Մեծամորի 38-ամյա բնակիչը:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Իրացնող 38-ամյա տղամարդը կալանավորվել է, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: