շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եթե թմրանյութ փնտրում ենք փողոցում, ապա կգտնենք մեկ փաթեթ․ պետք է մատակարարումների աղբյուրը գտնել․ Փաշինյան

Եթե թմրանյութ փնտրում ենք փողոցում, ապա կգտնենք մեկ փաթեթ․ պետք է մատակարարումների աղբյուրը գտնել․ Փաշինյան

Եթե մենք թմրանյութ փնտրում ենք փողոցում, ապա մենք կարող ենք գտնել մեկ փաթեթ. Մենք ուրիշ տեղ պետք է փնտրենք, որտեղ ոչ թե մեկ փաթեթ է, այլ մեծ մատկարարումներ են: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ պետք է գտնել մեծ մատակարարումների աղբյուրները:

«Կարևոր է կանխիկի շրջանառության կրճատման քաղաքականության շարունակականությունը նաև այս հարցի հետ կապված։ Կանխիկի շրջանառության կրճատումն ի՞նչ կարևոր էլեմենտ ունի, որ այդ գումարը ոչ միայն ծախսվում է, այլ հետագիծն է երևում՝ գումարը որտեղից է եկել և ինչ ծավալներով է ծախսվում։

Պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք, թե ինչ է կատարվում, մեր դպրոցներում և բուհերում այդ առումով։ Պրոբլեմի ծավալներն ակնհայտ մեծ են»,- նշեց կառավարության ղեկավարը։

Նա հիշեց, որ վերջերս 1 տոննա թմրանյութ էր հայտնաբերվել Հայաստանում. «Մենք արդեն քանի՞ դեպք ունենք, որ տոննայով կամ հարյուրավոր կիլոգրամներով դեպքեր ենք բացահայտում: Թմրանյութերի դեմ պայքարի հարցում պետք է փոխել մեթոդները, հին մեթոդներով, կարող է՝ մեր կողքով անցնեն, մենք գլխի չընկնենք, թե ինչ է կատարվում:

Շատ եմ կարեւորում շնագիտական ծառայությունների զարգացումը, այստեղ միջազգային համագործակցությունը»,-ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: