չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Թմրամիջոցների պայքարի շրջանակում դպրոցներում և հարակից տարածներում տեսախցիկներ կտեղադրվեն, աշակերտները կթեստավորվեն

Թմրամիջոցների պայքարի շրջանակում դպրոցներում և հարակից տարածներում տեսախցիկներ կտեղադրվեն, աշակերտները կթեստավորվեն

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով թմրամիջոցների մասին պայքարից՝ ասաց, որ 13 կգ թմրանյութ են հայտնաբերել՝ 5 կգ կրիստալ, հերոին, ափիոն ու հաշիշ։

Նախարարը հայտնեց, որ թմրամիջոցների դեմ պայքարի ռազմավարութուն են մշակում, որում ընդգրկված կլինեն նաև դպրոցները և բուհական համակարգը։

«Նախատեսում ենք այս տարի վերազինել մեր տեսալուսանկահարահանող էլեկտրոնային համակարգ ՊՈԱԿ-ը։ Նախատեսել ենք դպրոցներում և մերձակա տարածքներում տեղադրել տեսախցիկներ, որը խթան կհանդիսանա թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակում։ Անհրաժեշտության դեպքում կթեստավորենք նաև աշակերտներին»,- մանրամասնեց նախարարը։

  • Կիսվել: