ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
Թմրամիջոցների մաքսանենգության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

Թմրամիջոցների մաքսանենգության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 19-ին Երևան քաղաքի Նուբարաշեն համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 46-ամյա Վիտալի Ղ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով:

 

Խափանման միջոցը՝ կալանք:

  • Կիսվել: