կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Տիրան Խաչատրյանը դատարանի որոշումից գոհ է

Տիրան Խաչատրյանը դատարանի որոշումից գոհ է

Իհարկե, հասկանալի է, որ սա վերջնական որոշումը չի, միջանկյալ հատվածի համար, այո գոհ եմ: Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, դատարանի դահլիճից ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը:

«Բայց ընդհանրապես, այն, ինչ տեղի է ունեցել եւ սպասելիքներչի հետ կապված, իմ ակնկլիքը, որ այդպիսի որոշում պետք է լիներ, դա չէր: Դեռեւս դատաքննություն է ընթանում, մանրամասներ չեմ կարող ներկայացնել, ես ցուցմունքներում էլ ասել եմ, որ տեղի ունեցածում ինձ մեղավոր չեմ ճանաչում եւ բնությամբ, եւ բնավորությամբ, եւ իմ էությամբ այնպիսին չեմ, որ ինձ այդպիսի արարք թույլ տամ»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ կրակոց է եղել, եւ մարդ է վիրավորվել, Տիրան Խաչատրյանն ասաց. «Եթե հետեւեք ընթացքին, ձեզ համար էլ պարզ կլինի, թե կրակոցն ինչ հանգամանքներում է տեղի ունեցել, ինչպես է վիրավորում ստացել: Բայց այն, որ ես որեւէ մեկին վնասելու, առավելեւս վիրավորելու փորձ չեմ արել, ձգտում եչմ ունեցել, դա կարող եք ընդունել: Ես այդ հնարավորությունն ունեցել եմ շատ ավելի վատ բաներ անելու»:

Տիրան Խաչատրյանը հավելեց, որ իր հանդեպ գործողություններում կա քաղաքական ենթատեքստ. «Այդ մոտեցումը ի սկբանե դրսեւորվել է իմ նկատմամբ»:

Ավելի վաղ  հայտնել էինք, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանն ազատ արձակվեց դատարանից։ Դատարանի այսօր՝ մարտի 4-ի որոշմամբ՝ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց 5 միլիոն դրամը, նաև՝ բացակայելու մասին արգելքը։

  • Կիսվել: