շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Տիրան Խաչատրյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարան

Տիրան Խաչատրյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարան

Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարան։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը բավարարել է Խաչատրյանի նկատմամբ երկամսյա կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը։

Ավելի վաղ Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում զենքի գործադրմամբ խուլիգանության հոդվածով։

  • Կիսվել: