երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տիգրան Արզաքանցյանն արգելանքից ազատ է արձակվել

Տիգրան Արզաքանցյանն արգելանքից ազատ է արձակվել

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օդանավակայանից բերման է ենթարկվել «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տ․ Արզաքանցյանը, ում ձեռքի պայուսակում հայտնաբերվել է անհայտ տիպի հրազենի 16 հատ փամփուշտ։

Քննչական կոմիտեից հայտնեցին, որ ուղեբեռում փամփուշտների հայտնաբերման դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի հատկանիշներով։

Իրականացվում է քննություն պարզելու հայտնաբերվածի օրինական կամ անօրինական լինելու հանգամանքը։

«Նա արգելանքից ազատ է արձակվել։ Այս պահին քրեական հետապնդում չկա հարուցված»,- ասացին ՔԿ-ից։

  • Կիսվել: